|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Դավաճան, հողատու Նիկոլ Փաշինյանի դեմ անհնազանդության ակցիաների շրջանակներում այս պահին փակել ենք Գյումրի-Բավրա միջպետական մայրուղին: Մեր նպատակն է, որ ևս մեկ անգամ իրազեկենք մեր քաղաքացիներին Նիկոլի հերթական դավաճանության մասին»,- այս մասին ուղիղ տեսակապով նշեց Շիրակի մարզի բնակիչներից մեկը՝ ավելացնելով, որ ակցիայի միջոցով պահանջում են Փաշինյանի հրաժարականը:
Բողոքի մեկ այլ մասնակից, կրկին ուղիղ տեսակապի միջոցով հայտնեց հետևյալը. «Մենք Հայաստանի հյուսիսում ենք, և պիտի ժողովուրդը հասկանա, որ ամբողջ Հայաստանն է վտանգված էս դեպքում, խոսք չի գնում միայն Արցախի, Մեղրիի ու Սյունիքի մասին: Հայաստանն ամբողջովին վտանգված է, Հայաստանում չկա ոչ սահմանամերձ տարածք, Հայաստանի ցանկացած տարածք հասանելի է մեր չորս կողմից շրջապատված թշնամիներին: Եթե մենք էսքանն ամբողջապես չհասկանանք և չփորձենք սրա դեմն առնել, չփորձենք ամրանալ դարեդար փոխանցված մեր պապենական հողի վրա, ուրեմն հարց է առաջ գալիս՝ մնալու՞ ենք էստեղ, ապրելու՞ ենք էստեղ մեր ձագերի հետ, մեր ծնողների, մեր պապերի հետ, մեր պապերի գերեզմանների կողքին, ուժե՞ղ ենք լինելու, ուրեմն ուժեղ ենք լինելու ազգովին: Չկա՛ հարավ, չկա՛ հյուսիս, կա մեկ Հայաստան: Հայաստանն էս պահին ունի խնդիրներ, որոնց լուծումը տեսնում ենք Կառավարության հրաժարականի մեջ»:
Հիշեցնենք՝ այսօր Շիրակի մարզի մի խումբ քաղաքացիներ փակել էին Գյումրի-Բավրա միջպետական մայրուղին և պահանջում էին Փաշինյանի հրաժարականը: