|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Mediaport թելագրամյան ալիքը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«ՀՐԱՏԱՊ. Իշխանությունը սադրանքներ է նախապատրաստում. գործընթացը համակարգում է Անդրանիկ Քոչարյանը
Mediaport-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ընդդիմության կողմից Նիկոլ Փաշինյանին վաղը 12.00-ին տրված հրաժարականի վերջնաժամկետով պայմանավորված՝ իշխանությունը սադրանքների ու ներքաղաքական բախումների սցենարներ են պատրաստում:
Ըստ այդ տեղեկությունների` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը 15-20 հոգանոց խմբեր է հավաքագրում և պատրաստում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ակցիաների ժամանակ այդ խմբերը հարձակվեն քաղաքացիների վրա, անկարգություններ հրահրեն և տարատեսակ բախումներ կազմակերպեն:
Խմբերին այս պահին տրվում են կոնկրետ հրահանգներ և ցուցումներ, որպեսզի հարմար պահին գործի անցնեն»: