|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Ն. Փաշինյանն օրերս իր մոտ է հրավիրել սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանին և առաջարկել նրան ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալի պաշտոնը: Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանը ոգևորվել է Կ. Գիլոյանի՝ ավելի վաղ ներկայացված ծրագրով և հրճվանքով առաջարկել է նրան այդ պաշտոնը:
Դեռևս պարզ չէ, թե ինչ է պատասխանել Կարեն Գիլոյանը կամ ինչպես է ընդունել Փաշինյանի առաջարկը: Ակնհայտ է, սակայն, որ այս օրերին Փաշինյանի կառավարություն մտնող ցանկացած ոք պաշտոնավարելու է թիթեռնիկի կյանքի տևողությունից ոչ ավելի:
Հետևաբար՝ չենք կարծում, որ Կարեն Գիլոյանը, լինելով պատվախնդիր և արժանիքներ ունեցող անձնավորություն, կգնա նման արկածախնդրության և մաս կկազմի հոգևարքի մեջ գտնվող, իրեն խայտառակած ու բազմաթիվ դավաճանություններով աչքի ընկած Փաշինյանի կառավարությանը: