|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Վահան Հունանյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման տեքստում։
Հիշեցնենք՝ երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը ևս ազատվել էր: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր․
«Այսօր, սեփական դիմումիս համաձայն, ազատվել եմ փոխվարչապետի օգնականի պաշտոնից։ Պետական ծառայությանս շուրջ 3 տարիները եղել են կյանքիս ամենաբարդ, պատասխանատու, բայց և ամենակարևոր ու սիրելի ժամանակահատվածը։ Պարո՛ն Ավինյան, սիրելի՜ գործընկերներ, շնորհակալություն վստահության ու արդյունավետ աշխատանքի համար»։
Բացի այդ՝ նոյեմբերի 15-ին՝ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառումից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն էր աշխատանքից ազատման ու «Քաղաքացիական պայմանագրից» դուրս գալու դիմում ներկայացրել: