|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Մերձդնեստրում և Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտությունների միջև ընդհանուր ոչինչ չկա. Մերձդնեստրյան մոլդովական հանրապետությունում իրավիճակը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով:
«Մերձդնեստրի և ղարաբաղյան հակամարտության միջև ընդհանուր ոչինչ չկա, Մերձդնեստրի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, մենք կշարունակենք աշխատել 5 + 2 ձևաչափով՝ կարգավորման խնդրի լուծում գտնելու համար»,- ասել է Սանդուն:
Մերձդնեստրի կարգավորման բանակցություններին Քիշնևը և Տիրասպոլը մասնակցում են 5 + 2 ձևաչափով՝ որպես հակամարտության կողմեր, Ռուսաստանը, Ուկրաինան՝ որպես ԵԱՀԿ միջնորդ, ԵՄ-ն և ԱՄՆ-ը ՝ որպես դիտորդ։
Մերձդնեստրը, որի բնակիչների 60%-ը ռուսներ ու ուկրաինացիներ են, ձգտում էր անջատվել Մոլդովայից ԽՍՀՄ փլուզումից առաջ՝ վախենալով, որ Մոլդովան կմիանա Ռումինիային՝ ազգայնականության ալիքի ֆոնին: 1992-ին՝ Մոլդովայի իշխանությունների կողմից խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անհաջող փորձից հետո, Մերձդնեստրը դարձավ տարածք, որն իրականում չի վերահսկվում Քիշնևի կողմից: