|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չինաստանը Հոնկոնգի պատճառով պատժամիջոցներ կկիրառի ԱՄՆ չորս պաշտոնյաների նկատմամբ. երկուշաբթի ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը վերջերս պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի չորս պաշտոնյաների նկատմամբ`Հոնկոնգի խնդրի պատճառով:
«Միացյալ Նահանգների գործողությունները կոպիտ միջամտություն են Հոնկոնգի գործերին և Չինաստանի ներքին գործերին, ինչպես նաև՝ միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի լուրջ խախտում: Մենք խստորեն դատապարտում և դեմ ենք դրան», - ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ «ի պատասխան ԱՄՆ-ի սխալ գործողությունների՝ չինական կողմը որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել չորս անձանց նկատմամբ»:
Պատժամիջոցների ցուցակում գտնվող անձանց կարգելվի մուտք գործել մայրցամաքային Չինաստան, ինչպես նաև Հոնկոնգ և Մակաո: