|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով՝ արդեն որոշում կա, որի համաձայն՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս ազատվելու է աշխատանքից: Թե ով կփոխարինի նրան, առայժմ հայտնի չէ:
Հիշեցնենք՝ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Արմեն Գրիգորյանի ծայրահեղ հակառուսական վարքագծի, ինչպես նաև հայտնի արևմտյան, սորոսական գրասենյակների հետ ունեցած սերտ կապերի կամ համագործակցության պատճառով Ռուսաստանը վերջին երկուսուկես տարում կտրուկ հրաժարվել է ՀՀ Անվտանգության խորհրդին տրամադրել գաղտնի տվյալներ պարունակող բոլոր այն փաստաթղթերն ու զեկույցները, որոնք նա տրամադրել էր մինչ այդ:
Իսկ թե ինչ է արժեցել այդ ամենը կամ որքանով են դրանից տուժել հայկական բանակը, ՀՀ և Արցախի անվտանգությունն ու պաշտպանվածությունը, պարզ կդառնա ապագայում: