|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օրերս լույս է տեսել Դավիթ Սարգսյանի «Առաջնորդը. Ալֆան և Օմեգան» վեպը: Այն գրված է քաղաքական երգիծանքի ոճով և նվիրված է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բարդ ու հակասական, նաև ներհասարակական հարաբերություններին: Առաջնորդի հավաքական կերպարի միջոցով վերհանվում են մի շարք երևույթներ, որոնք բնորոշ են ներկայիս կյանքին, միջազգային անցուդարձին և դրանց դերակատարներին:
Լեզվական առումով օգտագործվում են արտահայտություններ որոշ քաղաքական գործիչների բառապաշարից: Հեղինակը հաճախ է դիմում ժողովրդական բառուբանին, ժարգոնային արտահայտությունների, հղումներ կատարել գրական – գեղարվեստական ստեղծագործությունների:
Yerkir.am-ի խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է սիրելի գրողին՝ գրքի լույս ընծայման առիթով և մաղթում ընթերցողին ներկայացվող նորանոր անակնկալներով լի տարիներ:
