|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսպանիայի Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու միջնորդություն է ընդունել: Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
«Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյարիտուի առաջարկ-միջնորդությունը»,- ասվում է հրապարակման մեջ:
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում այցելել է Արցախի Հանրապետություն: