|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ–ը և Եվրոպան պետք է համատեղ գործեն ընդդեմ Թուրքիայի դիրքորոշման։ Այս մասին նա ասել է Le Figaro թերթին տված հարցազրույցի ժամանակ Փարիզում՝ 7 երկրներ ներառող արտասահմանյան շրջագայության առաջին հանգրվանում։
Ըստ Reuters–ի՝ մատնանշելով Լեռնային Ղարաբաղում և Արևելյան Միջերկրականում զարգացումները, Պոմպեոն նշել է, որ «համամիտ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն տեսակետի հետ, որ Թուրքիան վերջին մի քանի ամիսներին բավական ագրեսիվ քաղաքականություն է դրսևորում»։
Նշենք, որ Ֆրանսիայից հետո Պոմպեոն ուղևորվել է Ստամբուլ։