|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին հրամանագիրը վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեության ապահովմանը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ադրբեջանի տարածքում լինելու է մոնիտորինգի կենտրոն, այնտեղ են ուղարկվելու թուրք զինվորականները: Ներքին ընթացակարգի իրականացում է՝ նախատեսված Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ»,-նշել է Պեսկովն՝ ավելացնելով, որ դա Թուրքիայի ներքին գործն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանում համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծելուն, ապա Պեսկովը նշել է, որ դա Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ համաձայնության արդյունք է:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ:
Հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 11-ին: