|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լեռնային Ղարաբաղում Բաքվի հսկողության տակ անցնող շրջաններից աշխարհազորայինների ստորաբաժանումների դուրս բերումը դանդաղել է, սակայն շարունակվում է՝ չնայած եղանակային վատ պայմաններին, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է խաղաղապահ ուժերի շտաբից աղբյուրը:
«Չնայած բարդ իրադրության՝ Աղդամի, Քարվաճառի եւ Լաչինի շրջաններից աշխարհազորայինների ստորաբաժանումների դուրս բերումը շարունակվում է: Իհարկե, այժմ դա դանդաղել է եղանակային վատ պայմանների եւ ճանապարհների առանձին հատվածների ականազերծման կապակցությամբ: Դա, մասնավորապես, վերաբերում է լեռնային տեղանքին»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը: