|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսական խաղաղապահների Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ռուսաստանից մեկնել է Ղարաբաղ: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
«Խաղաղապահներով Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ուլիանովսկից թռել է: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմն է, նյութական միջոցներ և զրահամեքենաներ»,-ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվածություն էին ձեռք բերել պատերազմը դադարեցնելու մասին: Համաձայնության բաղադրիչներից է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելը։