|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ռուսաստանաբնակ հայերին հորդորում է լինել առավել զգոն և չտրվել ադրբեջանական սադրանքներին:
«Սիրելի Ռուսաստանում ապրող հայրենակիցներ:
Ադրբեջանը կրկին փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում, հրահրել ազգամիջյան բախումներ ու խռովություններ: Այս ժամանակահատվածում մենք խնդրում ենք լինել զգոն, զգույշ, չտրվել սադրանքներին և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ: Այժմ մեր յուրաքանչյուր միտք, ջանք և ներուժ պետք է ուղղված լինի բացառապես դեպի Հայաստան և Արցախ»,- ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ: