|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և մասնավոր սեկտորի աջակցության և փոխօգնության շնորհիվ արցախցի մեր հայրենակիցներն արդեն մեկ ամիս է՝ կացարան ունեն Հայաստանում: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է ծրագրի նախագիծ արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կացարանի տրամադրման ծախսերի մասնակի փոխհատուցման համար: Նախագիծը քննարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմում և շուտով կդրվի հանրային քննարկման»,- գրել է նա: