|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կա նոր համաշխարհային պատերազմի ռիսկ համեմատաբար մեծաթիվ երկրների եւ սպառազինությունների ներքաշմամբ փոքր հակամարտությունների՝ վերահսկողությունից դուրս գալու դեպքում, նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի ԶՈՒ ղեկավար, գեներալ Նիք Քարթերը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Գեներալը նաեւ նշել է, որ անվտանգության նոր սպառնալիքների շարքին, ընդհուպ մինչեւ պատերազմը, կարելի է դասել նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:
Նա նաեւ ներկայացրել է 2030-ական թվականներին բրիտանական բանակի իր տեսլականը՝ հայտարարելով, որ ապագայում այն կարող է կազմված լինել 90 000 զինվորներից եւ 30 000 ռոբոտներից: