|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղազախստանն ու Չինաստանը պայմանավորվել են պահպանել անդրսահմանային ջրային մարմինների էկոհամակարգերը: Այս մասին նոյեմբերի 6-ին Սենատում հայտարարել է Ղազախստանի էկոլոգիայի, երկրաբանության և բնական պաշարների նախարար Մագզում Միրզագալիևը:
Նա նշել է, որ այսօր հիմնական խնդիրը սահմանային գետերի բաժանման մասին համաձայնագրի բացակայությունն է: «Չինաստանի հետ բանակցությունները շատ բարդ են»,- ասել է ղազախ նախարարը:
Նրա խոսքով՝ Ղազախստանն առաջին և միակ երկիրն է, որի հետ Չինաստանը բանակցություններ է վարում անդրսահմանային գետերի բաժանման շուրջ: Միրզագալիևը հավելել է, որ ՉԺՀ-ն շահագրգռված չէր գետերի էկոհամակարգի պահպանմամբ, բայց կողմերն այս հարցում համաձայնության են եկել:
Ավելի վաղ Մագզում Միրզագալիևն ասել էր, որ Ղազախստանում նախատեսվում է 39 նոր ջրամբար կառուցել մինչև 2023 թվականը: