|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո. Արցախի ԱԻ պետական ծառայությունն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել:
«Նշենք, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:
Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ: Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից:
Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները»,- ասվում է հաղորդագրության մեջ: