|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է իր հետևորդներին ուղղված կոչ՝ «սպանել Մուհամեդ մարգարեին վիրավորող ցանկացած մարդու» պահանջով:
Ըստ Le Figaro- ի՝ կոչում կազմակերպությունը սպառնում է «վրեժ լուծել» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից` ծաղրանկարների հրապարակմանն ու տարածմանն աջակցելու համար:
Euronews-ի թուրքական ծառայությունը գրում է, որ նման կոչ է արել նաև Աֆրիկայում գործող ազդեցիկ «Մաղրիբ էլ Քաիդեսի» ահաբեկչական կազմակերպությունը։