|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարտերն այսօր ավելի լարված էին, քան վերջին օրերին: Այս մասին նոյեմբերի 2-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հակառակորդի ներուժը լուրջ կորուստներ է կրել, հատկապես հետեւակը, եւ այժմ Ադրբեջանը ավելի շատ ցամաքային գործողություններ է վստահում վարձկաններին՝ հրետանու եւ օդից առավելագույն օժանդակությամբ: «Բլիցկրիգը ձախողվեց: Հիմա նրանք փորձում են ճանկռտել ու այդպես առաջ շարժվել: Փորձում են խցկվել մեկ այստեղ, մեկ այնտեղ, ներգրավել տեխնիկան: Բայց առաջին օրերի ճնշումը չկա»,- ընդգծեց Հովհաննիսյանը: