|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սկանդինավյան խաղաղապահների` Լեռնային Ղարաբաղում տեղակայման գաղափարը, որն առաջարկվել է ԱՄՆ-ի կողմից, պետք է համաձայնեցվի հակամարտության կողմերի հետ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն,. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է ամերիկացիներին հարցնել, թե որտեղի՞ց են այդ առաջարկներն ու գաղափարները: Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցություններում»։