|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Hürriyet-ի լրագրող Հանդե Ֆըրաթն անդրադարձել է Թուրքիայի նախագահի կնոջ՝ Էմինե Էրդողանի մասին վերջերս տարածված խոսակցություններին, որ նա կրում է ֆրանսիական Hermes ֆիրմայի պայուսակ։
Հիշեցնենք, որ, ֆրանս–թուրքական հարաբերությունների լարվածության ֆոնին, Էրդողանը կոչ էր արել իր քաղաքացիներին՝ հրաժարվել ֆրանսիական ապրանքանիշերի արտադրանքից, սակայն հաջորդ օրը լրատվամիջոցները պարզեցին, որ նախագահի կինը կրում է ֆրանսիական ընկերության արտադրանք։ Թեմային անդրադարձել է նույնիսկ գլխավոր ընդդիմադիր Հանրապետական–ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Ֆըրաթը գրում է, որ Էմինեն պարզապես փորձում է օրիգինալին մոտ պայուսակ կրել և նման արժողությամբ պայուսակ չունի, նախընտրում է տեղական արտադրանքը և կրում է ոչ օրիգինալը։
Հիշեցնենք, որ Ֆըրաթը մերձիշխանական լրագրող է. հենց նրա հաղորդման ժամանակ էր Էրդողանը 2016 թ. հուլիսի 15-ին՝ ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ, ուղիղ եթեր դուրս եկել և կոչ արել քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցները և կանխել հեղաշրջումը։