|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուրուգվայի 4 նախկին նախագահներ հայտարարել են Հայաստանի հետ «պատմական համերաշխության մասին»: Արգենտինական Infobae կայքը հայտնում է, որ հայտարարությունը ստորագրել են Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետին, Լուիս Ալբերտո Լակալյե Հերերան, Տաբարե Վասկեսը եւ Խոսե Մուխիկան:
Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում ու վերսկսել բանակցությունները՝ հակամարտության վերջնական կարգավորման համար:
Հրապարակման մեջ նշվում է, որ Ուրուգվայի գործող նախագահ Լուիս Լակալ Պոուն 2019 թվականին հանդիպել էր Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանի հետ: Այն ժամանակ Պոուն Ուրուգվայի Սենատի անդամ էր: