|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանում հոկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2383 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 85034 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 392660 վերջին մեկ օրում` 5027 նոր թեստավորում:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 53257 անձ, վերջին մեկ օրում՝ 749 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 1272 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 354 է: