|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Լենա Նազարյանն ուժը կորցրած է ճանաչել «Վաշինգտոն գործուղելու մասին» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ սեպտեմբերի 24-ին ստորագրած կարգադրությունը։
ԱԺ կայքում այլեւս չկա այդ կարգադրությունը, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը մեզ փոխանցեց, որ այցի նպատակը դիտորդական էր։
Թերեւս նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների առիթով։ Իսկ թե ինչու է գործուղումը չեղարկվել, պաշտոնական մեկնաբանությունն է՝ «հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը»։
Մինչդեռ չեղարկումը, թերեւս, քաղաքական ենթատեքստ ունի։ Չէ որ այս օրերին, երբ նույնպես ռազմական դրություն է, այլ երկրներ ԱԺ-ից կատարվելիք գործուղումները, օրինակ՝ Մոսկվա կամ Թբիլիսի, չեն չեղարկվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում