|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կյանքի 73-րդ տարում մահացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ անուրանալի է Հերբերտ Համբարձումյանի վաստակը Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի համակարգի կայացման և զարգացման գործում: Նրա ամբողջ կյանքը մեծ նվիրում էր տրանսպորտի կայուն զարգացմանը։
Հերբերտ Համբարձումյանը իսկական նվիրյալ էր, ինքնատիպ, անսահման եռանդի տեր, պայքարող և արարող անհատականություն, ով դեռ շատ անելիք ուներ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ցավակցում է Հերբերտ Համբարձումյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին, մաղթում ոգու ամրություն և ուժ` այս մեծ կորուստը հաղթահարելու համար: