|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վահրամ Պողոսյանը նշել է, որ առողջական վիճակում բարդություններ չկան:
«Ապաքինման շրջանում է, որևէ բարդություն չկա»,- ասել է նա:
Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: