|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պրոթուրքական «Խայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը, որը համակարգում են թուրքական հատուկ ծառայությունները, ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտնում է Տելեգրամի WarGonzo ալիքը:
«Ինչպես ուժային կառույցներում սեփական աղբյուրներից հայտնի է դարձել WarGonzo-ին, «Խայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունը, որին համակարգում են թուրքական հատուկ ծառայությունները, հավաքագրել է Խաբարովսկի երկու բնակչի, որպեսզի ահաբեկչական գործողություն իրականացնի Հեռավոր Արևելքում»,- ասված է հրապարակման մեջ:
ՌԴ-ում օպերատիվ ծառայողները մտնում են մասնավոր տարածք, տներ, բերման ենթարկում արմատականներին: Դաղստանում ձերբակալություններից մեկի ժամանակ նրանք ստիպված են եղել կոտրել բազմաբնակարան շենքի բնակարանի դուռը: