|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական լիրան շարունակում է անկում ապրել։ «Խեղճը այսօր առավոտյան ընկել է ռեկորդային ցածր մակարդակի վրա»,- հայտնում է ռուսաստանցի–սիրիացի լրագրող Աբաս Ջուման։
«Դա տեղի է ունեցել Էրդողանի երեկվա հայտարարություններից հետո, երբ նա արհամարհական և սադրիչ կերպով անտեսել է Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու՝ ԱՄՆ-ի սպառնալիքները»,– գրում է նա։
Նշենք, որ Թուրքիայում լիրան այնքան է արժեզրկվել, որ հասել էր 1990-ականների վերջերին գրանցված նվազագույն ցուցանիշին։ Այդ ժամանակ անկայուն ներքաղաքական իրավիճակի պատճառով գրանցվել էին երեք խոշոր տնտեսական ճգնաժամեր՝ 1994 թ., 2000 թ. և 2001 թ.։