|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանում ժամանակավորապես ապրող արցախցի կանայք իրենց երեխաների հետ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առջև և հանդիպում պահանջում դեսպան Լին Թրեյսիի հետ:
Նրանք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային:
Արցախցի կանայք պարզել են պաստառներ, որոնց վրա տարբեր գրառումներ են, օրինակ՝ «Մենք պահանջում ենք պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ», «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի անդամը սպանում մեզ» և այլն:
Ակցիայի սկսվելուց որոշ ժամանակ անց արցախցի կանանցից երեքին հրավիրեցին դեսպանատուն՝ հանձնելու նամակը, որում գրված են բոլոր պահանջները:
Մանրամասները՝ տեսանյութում: