|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Segodnya.ru-ի գլխավոր խմբագիր, ռուսաստանցի ռազմական թղթակից Յուրի Կատյոնոկը «Դոնբասն այսօր»-ի թղթակցին պատմել է Արցախի և Դոնբասի նկատմամբ Բաքվի ու Կիևի նույնական քարոզչական մոտեցումների մասին:
«Բաքվի կողմից ես տեսնում եմ բացարձակ մարդատյացություն: Հասկանո՞ւմ եք, երբ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտ ոմն Ալիև՝ նախկին ԽՍՀՄ տարածքում այսպիսի նշանակալի ազգանվան ներկայացուցիչը, հայերին անվանում է «շներ», դրանք այնքան էլ իրար հետ չեն կապվում: Խոսքը տոտալ զտման մասին է, նրանք դա չեն թաքցնում: Այսինքն՝ նրանց բոլորովին չեն հետաքրքրում Լեռնային Ղարաբաղի հարյուրհազարավոր բնակիչները, այն մարդիկ, որոնք այստեղ ունեն 20 սերունդ՝ իրենց նախնիների 20-ական գերեզմանով», - ասել է լրագրողը:
Ըստ ռազմական լրագրողի՝ ադրբեջանական ամբողջ քարոզչությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի բնակիչների ոչնչացման արդարացմանը: