|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը, արցախյան հարցի կարգավորման մասին հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացում ենք ստորև․
Քննարկելով Արցախում տեղի ունեցող պատերազմական իրադարձությունները ու դրա շուրջ ընթացող դիվանագիտական զարգացումները՝ կուսակցության Քաղաքական խորհուրդն արձանագրում է․
-կարգավորման որևէ տարբերակ պետք է երաշխավորի Արցախի անկախությունը, նրա ցամաքային կապը Հայաստանի հետ, ԼՂՀ միջազգային ճանաչումը, նրա անվտանգության միջազգային երաշխիքների ստեղծումը,
-անընդունելի է որևէ տարբերակ, որի հիմքում դրված է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, որն, ըստ էության, ենթադրում է միակողմանի զիջումներ հայկական կողմից,
-կողջունենք Հայաստանի իշխանության ցանկացած արտաքին քաղաքական նախաձեռնություն, որը միտված է Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը, միևնույն ժամանակ՝ որևէ մեկին իրավունք չենք տալիս Հայաստանի անունից բանակցել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի որևէ տարբերակի շուրջ։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդ