|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Միջազգային մակարդակով հաստատվել է՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար, «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
«Ցավոք, տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն: Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու:
Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին», – ասել է վարչապետը: