|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունաստանի հայությունը հոկտեմբերի 21-ին, «Դադարեցրե՛ք Ադրբեջանին սպառազաինություն մատակարարելը, դադարեցրե՛ք մարդասպանությունը» կարգախոսով հավաքվելու է Աթենքում Իսրայելի դեսպանության դիմաց, և փակելու է «Քիֆիսիաս» մայրուղին՝ միահամուռ բողոքելով Իսրայելի կողմից Էրդողանի և Ալիևի ղեկավարած ահաբեկչական իշխանություններին գերզարգացած սպառինություններ մատակարարելու դեմ, և Արցախի հայությանը ցեղասպանպության վտանգի ենթարկելու համար:
Ինչպես տեղեկացնում են Աթենքում գործող «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի կազմակերպիչ հանձնախմբից, հունահայերը հավատացած են, որ զինել Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին, նշանակում է մեղսակից դառնալ Արցախի անմեղ քաղաքացիների սպանությանը: