|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հոկտեմբերի 20-ի դրությամբ հասել է 19857-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 1194 դեպք: Հոկտեմբերի կեսերից ի վեր օրվա գրանցված դեպքերը հիմնականում քառանիշ թվեր են: Տեղեկությունը հրապարակված է stopcov կայքում:
Դեպքերից 425-ը հաստատվել է մայրաքաղաքում, 193-ը՝ Աջարիայում, 372-ը՝ Իմերեթիում, 9 դեպք արձանագրվել է Սամցխե-Ջավախքում:
Մեկ օրվա ընթացքում գրանցվել է 15 մահ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 158-ի: Մեկ օրում ապաքինվել է 328 պացիենտ, ընդհանուր՝ 8 666: