|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Արիության մեդալով հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը կոչ արեց բոլորին, աշխարհասփյուռ հայությանը կանգնել բանակի և երկրի կողքին:
«Պետք է ամեն կերպ օգնել, որպեսզի մեր երեխաները ոչ թե դառնան նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ: Իմ կոչը նրանում է, որ կարող մարդիկ ինչ-որ կերպ, ինչ-որ աջակցությամբ օգնեն մեր բանակին, մեր երկրին, հիմնադրամին: Մի բան էլ կցանկանայի ասել` բարձր ձայնով հայրենասիրական երաժշտություններ լսելով, կամ քաղաքում պտտվելով, մենք չենք օգնում, ոգևորում մեր զինվորներին: Բոլորս պարտավոր ենք իրենց կողքին լինել, և պետք է լինենք»,- նշեց նա: