|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բրիտանական նավթային British Petroleum կորպորացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հանդես է եկել հօգուտ Ադրբեջանի: Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում կազմակերպության տարածաշրջանային նախագահ Գերի Ջոնսը համապատասխան նամակ է հղել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին. հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Կազմակերպության ներկայացուցիչը գրել է, որ «խորապես վշտացած է Ադրբեջանի քաղաքների ու գյուղերի գնդակոծման արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկատվությունից»՝ անտեսելով Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները: Բացի այդ՝ նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:
Նամակում Ջոնսն աջակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին՝ «տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար նրանց պայքարում:
Նա նշել է, որ այն ժամանակահատվածում, որն ինքը չափազանց կարևոր է համարում Ադրբեջանի համար, BP-ի աշխատակիցներն ամեն ջանք գործադրել են գազի և նավթի անխափան արտադրությունն ու տեղափոխումը ապահովելու համար:
Հիշեցնենք, որ BP–ն Ադրբեջանում ամենախոշոր նավթաարդյունահանող կազմակերպություններից է. խոշոր նավթահանքը «Շահ Դենիզն» է։ Ածխաջրածին արտահանելու համար կառուցվել է «Հարավային գազային միջանցք»–ը, որը ներառում է Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը, Հարավկովկասյան գազամուղը, Տրանսատլանտյան գաղամուղը, Տրանսադրիատիկ գազամուղը և այլն։