|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելը, որը ժամանակին իր համարձակ լրագրողական աշխատանքների պատճառով ձերբակալվել էր Թուրքիայում, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ներկայացրել է սիրիացի–թուրքմեն ահաբեկչի պատմածը Արցախում անհաջող գործունեության վերաբերյալ։
«Ես և իմ զարմիկը կռվել ենք Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում, և երբեք չենք տեսել այն, ինչ ասյտեղ ենք տեսնում։ Մի ճակատամարտի ժամանակ մենք 45 հոգով փոքր բլրի վրա էինք։ Մեկ դիպուկահարը միանգամից սպանել է «Սուլթան Մուրադ»-ի 8 և «Համզա»-ի՝ 2 զինյալի։ Նրանք դիպուկահարներ են, որոնց մենք տեսել ենք ֆիլմերում»,– ասել է սիրիացի ահաբեկիչը։