|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ջավախքից Արցախ հասցվող դրամական և պարենային աջակցությունները շարունակում են լայն թափով: Յուրաքանչյուր օր բարեգործական հիմնադրամների հաշվեհամարներին է փոխանցվում դրամական օժանդակությունը, Վրաստան-ՀՀ սահմանն են հատում մարդասիրական բեռ տեղափոխող բեռնատարները, Արցախյան գոյապայքարին իրենց մասնակցությունն են բերում նաև ծնունդով կամ արմատներով Ջավախքից բազմաթիվ կամավորներ, բժիշկներ և այլ ոլորտի մասնագետներ:
Արցախյան գոյապայքարին օժանդակելու գործին են լծվել նաև ռուսաստանաբնակ ջավախահայերը: Այսօր Երևանում ևս 25 տոննա կարտոֆիլ է դատարկվել: Մարդասիրական օժանդակությունը հավաքվել և ռազմաճակատին է ուղարկվել Ախալքալաքի շրջանի Ազավրեթ, Կաջո, Բարալեթ և Բուղաշեն գյուղի բնակիչների կողմից: