|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանում սպանված սիրիացի գրոհայինները գաղտնի թաղվել են զանգվածային գերեզմաններում՝ լիակատար գաղտնիության մեջ՝ գիշերը:. Միայն մտերիմ հարազատներին է թույլատրվել հրաժեշտ տալ նրանց: Այդ մասին գրում է սիրիական «Ջիսր» թերթը:
Ըստ թերթի՝ Հալեպի մատույցներում չորս բեռնատարով տեղափոխել են մոտ քառասուն գրոհային-ահաբեկիչների մարմիններ՝ «Սիրիայի ազգային բանակից»:
Պարբերականը, իր աղբյուրներին հղումով, հայտնում է, որ շուրջ 300 ահաբեկիչ Թուրքիայից պահանջում է իրենց վերադարձնել Սիրիա: Զինյալներին չի բավարարում այն փաստը, որ նրանց վերականգնվելու թույլտվություն չեն տալիս․ գրում է սիրիացի լրագրող Աբաս Ջուման իր Telegram ալիքում: