|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հավաստիացնում է՝ Արցախի ժողովուրդն իր հայրենիքից որևէ տեղ գնալ չի պատրաստվում: Վահրամ Պողոսյանն այս մասին ասաց հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:
«Արցախի ժողովուրդն այսօր շատ ամուր կանգնած է: Անվտանգությունից ելնելով, իհարկե, եղել են բազմաթիվ ընտանիքներ, որոնք տեղափոխվել են ավելի ապահով վայրեր, բայց, ընդհանուր առմամբ, Արցախի ժողովուրդը կանգնած է, հայ ժողովուրդը կանգնած է, և որևէ տեղ գնալ մեր հայրենիքից, չենք պատրաստվում»,- ասաց Պողոսյանը:
Վահրամ Պողոսյանը հավելեց, որ չի կարծում, թե ժողովրդի շրջանում խուճապային տրամադրություններ կան: Նրա խոսքով` հասարակությունը բավական համախմբված է: