|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թալիշ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Էլշան Հասանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական ժողովրդի գլխին «անկախություն» գցելու օրվանից մինչ օրս այս կեղծ պետության ղեկավարության բոլոր հայտարարությունները բազմավեկտոր քաղաքականության և Ռուսաստանի Դաշնության հետ սերտ ու բարեկամական հարաբերությունների մասին կեղծ են: Քաղաքականությունը բացարձակապես թուրքամետ էր, պանթյուրքիստական, իսկ բազմավեկտոր շրջանում Ռուսաստանի Դաշնության վեկտորը բացակայում էր կամ պարզապես իմիտացիոն էր: Վերջին օրերի իրադարձությունները դա միանգամայն հաստատեցին: Թուրքիայի կողմից Ադրբեջանի սողացող կլանումը շարունակվում է»: