|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Երևան: Այս մասին տեղեկացանք հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը Երևան է ժամանել՝ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ:
Հոկտեմբերի 9-ին նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ, կլինեն հանդիպումներ նաև ՀՀ ղեկավարության հետ:
Հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Հանդիպումը համարվում է միջկառավարական խորհրդի նիստ, եթե մասնակցում են բոլոր կողմերը, սակայն ղրղզական կողմի չմասնակցելու պարագայում մյուս երկրների վարչապետների մասնակցությամբ կանցկացվի աշխատանքային հանդիպում: