|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական ռազմական տեխնիկայի շարասյունը մտել է Իդլիբ նահանգի ապաէսկալացման գոտի: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է արաբական Al Arabiya հեռուստաալիքը:
Ըստ լրատվամիջոցի՝ շարասյունը ներառում է 75 մեքենա:
Իդլիբը Սիրիայի միակ տարածաշրջանն է, որի զգալի մասը մնում է ավազակախմբերի ձեռքում: 2017-ին այնտեղ ստեղծվել է ապաէսկալացիայի հյուսիսային գոտի, որտեղ տեղափոխվել են ծայրահեղականներ, որոնք հրաժարվել են զենքը վայր դնել Արևելյան Գուտայում և երկրի հարավային շրջաններում: Մարզում կան թուրքական բանակի դիտակետեր:
Շրջանի մատույցներում համատեղ պարեկություն են իրականացնում ռուս-թուրքական ուժերը: