|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիայի մեջ գտնվող «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման քաղաքական՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին սպառնացել է Հայաստանին, որ «կա'մ հետ կքաշվեն, կա'մ կճզմվեն»:
Բահչելին, որի օրոք հանրապետական Թուրքիայի ամենաազդեցիկ կուսակցություններից մեկը՝ ԱՇԿ-ն, դարձել է Էրդողանի խամաճիկը, հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ին «Հայաստանը հարձակվել է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի վրա»:
«Եթե անհրաժեշտություն լինի, միևնույն դրոշի ներքո խրամատ կմտնենք», - նշել է նա՝ սպառնալով Հայաստանին ներխուժմամբ: