|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ «Սիրիայի ազգային բանակ» ահաբեկչական կազմավորման զինյալները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ, իսկ Դամասկոսը կարող է դա հաստատել:
Երեկ կայքը հաստատել էր, որ Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից 93 վարձկան, նրանցից 53-ի մարմինները փոխանցվել են իրենց կառույցին: Սիրիական ընդդիմության մեկ այլ աղբյուր ՌԻԱ «Նովոստի»-ին նախապես հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Ղարաբաղում կան 322 «լավ զինված» սիրիացի վարձկաններ:
«Մենք միանշանակ կարող ենք դա հաստատել, բայց ոչ այն պատճառով, որ ունենք ապացույցներ: Երբեմն ապացույցներ չկան, բայց կան դրա վկայություններ»,- ասել է Ասադը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է հաստատել, որ Սիրիայում կռված խմբավորումներից ահաբեկիչները տեղափոխվում են հայ-ադրբեջանական հակամարտության գոտի: