|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանում հոկտեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 406 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 53083 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 309945, վերջին մեկ օրում` 1926 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 6859 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 178-ով:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 44932 անձ, վերջին մեկ օրում` 222 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 990 է: