|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՆԱՏՕ-ն պետք է հորդորի Հայաստանին` հետ կանչել իր զորքերը Լեռնային Ղարաբաղից. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում: Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն սատարում է Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ապահովելու կոչերին:
«Ուրեմն ինչո՞ւ չհորդորել Հայաստանին` այս դեպքում լքել ադրբեջանական հողերը». հարցրել է թուրք նախարարը. նրա խոսքով՝ «դա պետք է անեն բոլորը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն»:
Իր հերթին, Սթոլթենբերգը կրկնել է, որ կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և սկսել բանակցություններ:
Ավելորդ չէ հարց ուղղել նույն Չավուշօղլուին, թե ինչո՞ւ Թուրքիան իր զորքերը չի հանում Կիպրոսից, Սիրիայից և Իրաքից, ինչպես նաև նավերը` Միջերկրականի հունապատկան ջրերից: