|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն նախապատրաստելու մասին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակին: Եվս մեկ անգամ խոր անհանգստություն հայտնեցին շարունակվող մարտերի կապակցությամբ»,- ասել է նա: