|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ճապոնիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական դիմակայությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջը. ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ներգրավված բոլոր կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, առավելագույն զսպվածություն դրսևորել և երկխոսություն սկսել»:
Կատոն ընդգծել է, որ Ճապոնիայի կառավարությունը լրջորեն մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական բախումներով, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի:
«Մենք մտադիր ենք շարունակել ակնդետ հետևել իրադարձությունների զարգացմանը»,- ամփոփել է նա: